28 մարտի 2011 - 21:01 AMT
Հայաստանի մեծ մասն այս պահին զրկված է ինտերնետից

Հայաստանի մեծ մասն այս պահին զրկված է ինտերնետից: Հայաստանում ինտերնետի բացակայության պատճառ է հանդիսանում Վրաստանում Հայաստանի ինտերնետ կապուղիներից երկուսի վրա արձանագրված վթարը: Ucom ընկերության բաժանորդները տուժել են արտաքին կապուղիների Վրաստանում տեղի ունեցած խափանումից։ Հայաստանի հիմնական պորվայդերները կապ են ապահովում ռեզերվային կապուղիների հաշվին: Վրացական կողմը չի հայտնում վթարի պատճառները: