29 մարտի 2011 - 09:27 AMT
Սիրիայի կառավարությունը հրաժարական կտա 2011թ. մարտի 29-ին, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը

Արաբական Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով, Սիրիայի կառավարությունը հրաժարական կտա 2011 թվականի մարտի 29-ին: Բացի դրանից, այդ հեռուստաալիքը հաղորդում է առաջիկայում սիրիական սահմանադրության ութերորդ հոդվածը չեղյալ հայտարարելու մասին, որը «Բաաս» կուսակցությունը սահմանում է որպես «պետության և հասարակության գլխավոր կուսակցություն»:

Ավելի վաղ երկրի նախագահի ներկայացուցիչը հաղորդել էր, որ Սիրիայի իշխանություններն արդեն ընդունել են արտակարգ դրության մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին որոշումը, սակայն հայտնի չէ ամսաթիվը, որից այն ուժի մեջ կմտնի: