Google-ի պաշտոնական բլոգը հայտարարում է, որ այսօրվանից Google-ն ընդունում է հայտեր «Google Summer of Code 2011»-ի (Կոդերի Google ամառ 2011) համար։
Սա գլոբալ ծրագիր է աշխարհի ուսանողների համար։ Շնորհիվ այս ծրագրրի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ կրթաթոշակ՝ բաց կոդով ծրագրեր կոդավորելու համար, ձեռք բերել փորձ ծրագրային ապահովման զարգացման ոլորտում և ստեղծել ավելի շատ բաց կոդեր, ինչը նպաստավոր է վեբ աշխարհի համար։
«Google Summer of Code 2011»-ին դիմելու համար անհրաժեշտ է այցելել ծրագրի կայքը՝ www.google-melange.com և ներկայացնել Ձեր առաջարկ-ծրագիրը։ Դիմումների վերջնաժամկետն է ապրիլի 18-ը։
«Google Summer of Code 2011»-ը առաջին անգամ փորձնական անցկացվել է 2005-ին։ Առաջին տարում մոտ 40 ծրագիր է ընդունվել 400 ուսանողի մասնակցությամբ։ Իսկ 2010-ին աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են 1026 ուսանողներ, որոնց 89%-ը հաջողությամբ իրականացրել է իրենց առաջարկած ծրագրերը։