29 մարտի 2011 - 15:01 AMT
Թուրք գեներալը չի հավատում, որ Լեռնային Ղարաբաղում կվերսկսվեն ռազմական գործողությունները

«Չեմ հավատում, որ ներկա դրությամբ Ղարաբաղում վերսկսվելու են ռազմական գործողությունները»,- հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, անվանի ռազմաքաղաքական վերլուծաբան Հալդուն Սոլմազթյուրքը: Նրա խոսքերով, հրադադարի ռեժիմի մշտական խախտումը գիտակցված քաղաքական խաղ է, որը նպատակ ունի վերահսկողության տակ պահել հակամարտության գոտում տիրող ճգնաժամային իրավիճակը: «Թույլ չեն տա, որպեսզի այդ իրավիճակը վերածվի պատերազմի: Այսօր տարածաշրջանում առկա են այլ երկրների շահեր, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի թույլ չտան պատերազմի վերսկսում»,- ասել է Հալդուն Սոլմազթյուրքը: