29 մարտի 2011 - 15:16 AMT
Հոլիվուդի լավագույն ավանդույթներով. Երևանում փորձել են կողոպտել «Կոնվերսբանկի» մասնաճյուղը

Մարտի 29-ին «Կոնվերսբանկի» Նոր Նորքի մասնաճյուղում կողոպուտի փորձ է կատարվել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Կոնվերսբանկի» Նոր Նորքի մասնաճյուղում, ոստիկանությունն արդեն զբաղվում է հանգամանքների պարզաբանմամբ, իսկ պատահարի վկաներն այս պահի դրությամբ ոստիկանության քննչական բաժնում են:

«Հանցագործը միայնակ մտել է բաժանմունք, թե որքան հանցակից է նա ունեցել, դեռ հայտնի չէ: Ոստիկանության խնդրանքով տեղեկատվությունը գաղտնի է պահվում»,-ասել են բանկում: