29 մարտի 2011 - 18:06 AMT
«Ժառանգություն» կուսակցությունն չի ծրագրում որևէ միություններ ստեղծել այլ քաղաքական ուժերի հետ

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն առայժմ միություններ չի ծրագրում այլ քաղաքական ուժերի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հայտնել է «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով մարտի 26-ին տեղի ունեցած քննարկումը որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների և փորձագետների հետ: Մարտիրոսյանն ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է իրադրությունը երկրում և դրանից դուրս գալու ճանապարհները, և այն նպատակ չի հետապնդել նոր քաղաքական ուժ ստեղծել, ինչպես ենթադրել են որոշ լրատվամիջոցներ: