29 մարտի 2011 - 19:48 AMT
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մարտի 29-ին ընդունեց երկրի կառավարության հրաժարականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի օրն ընդունեց կառավարության հրաժարականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայի իշխանություններն առաջիկա քաղաքական վերափոխումների մասին հայտնեցին մարտի 24-ին` Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում ժողովրդական հուզումների սկսվելուց կարճ ժամանակ անց:

Սպասվում է, որ երկրում բազմակուսակցական համակարգ կներդրվի, ԶԼՄ-ների մասին նոր օրենք կընդունվի, կիրականացվի դատական բարեփոխում: