29 մարտի 2011 - 21:25 AMT
Եվրոպան, ինչպես և Լիտվան միայն բարի պտուղներ է քաղելու էներգակիրների դիվերսիֆիկացիայից

Եվրոպան, ինչպես և Լիտվան միայն դրական դրականն է ստանալու էներգակիրների դիվերսիֆիկացումից: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նրա խոսքով, Բարրոզուի վերջին այցն ու Ադրբեջանի հետ համաձայնագրերի ստորագրումն ամրապնդում է այլ աղբյուրներից, այլ ոչ միայն Ռուսաստանից էներգիա ստանալու հնարավորությունը: «Մենք դա ողջունում ենք: Մենք ողջունում ենք նաև հեղուկացված գազի տերմինալներ կառուցելու վերաբերյալ Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի համաձայնագիրը: Դա մեծ մատակարարումների առավել մեծ բազմազանություն, դիվերսիֆիկացիա է տալիս:

Մենք ողջունում ենք այդ գործընթացները, որովհետև գիտենք, թե ինչ է նշանակում լինել մենաշնորհատիրոջ փափուկ գրկում, ինչպես այժմ Լիտվան է գտնվում «Գազպրոմի» «փափուկ» գրկում»,- ընդգծել է Աժուբալիսը, գրում է DELFI-ն: