29 մարտի 2011 - 21:51 AMT
Ադրբեջանն իր «ծանրակշիռ խոսքը» կասի Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվության մասին

«Ես կասկածանքով եմ մոտենում ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվության օբյեկտիվությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը: Նրա խոսքով, ներկայումս ուսումնասիրվում է, թե որքան օբյեկտիվորեն է կազմվել առաքելության զեկույցը, որ հարցերին են օբյեկտիվորեն անդրադարձել, իսկ որոնց նկատմամբ կիրառվել է «ոչ մեկին չվիրավորել, չմեղադրել» դիրքորոշումը. այս ամենի առնչությամբ ձևավորվում է Ադրբեջանի իշխանության դիրքորոշումը, որի մասին կհաղորդվի, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: