30 մարտի 2011 - 11:23 AMT
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կներկայացնի բարեփոխումների իր ծրագիրը Սիրիայի Ժողովրդական խորհրդին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մարտի 30-ին բարեփոխումների իր ծրագիրը կներկայացնի Սիրիայի Ժողովրդական խորհրդին: Իր ելությում նա գնահատական կտա երկրում և Մերձավոր Արևելքում ծավալված իրադարձություններին, ինչպես նաև կպարզաբանի քաղաքացիների համար բարեփոխումների նպատակը:

Ինչպես ակնկալվում է, Ասադը կհայտնի Սիրիայում 1963թ. գործող արտակարգ օրենսդրությունը չեղյալ հայտարարելու մասին:

Մարտի 29-ին Դամասկոսում և նահանգների վարչական կենտրոններում տեղի են ունեցել զանգվածային հանրահավաքներ, որոնց մասնակիցները դատապարտել են «արտաքին ուժերի գործողություններն, ուղղված ազգային միասնության խարխլմանն ու երկրում կրոնական խժդժությունների բորբոքմանը», հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: