30 մարտի 2011 - 16:45 AMT
«Էրգենեկոնի» գործով ձերբակալված լրագրողն իր տանն էր պահում Դիարբեքիրի հայերի մասին տեղեկությունները

«Էրգենեկոնի» գործով ձերբակալված «Հյուրիեթի» լրագրող և Օda TV կայքի սեփականատեր Սոներ Յալչինի տանը հայտնաբերվել են Դիարբեքիրի հայերի ցուցակները՝ անձնագրային տվյալներով: Դատավոր Զեքերիա Օզի այն հարցին, թե ինչու է դա արվել, Յալչինը նշել է, որ 1996թ. նա գիրք է գրել Բեխչեթ Ջանթուրքի հիշողությունների հիման վրա, որի մայրը հայ էր, ուստի տվյալներ է հավաքել հայերի մասին:

Մեկ այլ փաստաթղթում, որը հայտնաբերել է ոստիկանությունը, ասվում է այն մասին, որ Թուրքիայի Հետախուզության ազգային ծառայության արտաքին գործողությունների վարչության պետը տվյալներ է հավաքել այդ ծառայության ղեկավարի և Ֆեթուլլահ Գյուլենի մասին, որը բնակվում է ԱՄՆ-ում և փոխանցել է լրագրողին, գրում է Today’s Zaman-ը:

Գյուլենը իսլամ դասավանդող դպրոցների ցանցի հիմնադիրն է ԱՄՆ-ում: Նրան մեղադրում են այդ դպրոցների աշակերտներին ապօրինի կերպով Թուրքիայից ԱՄՆ ներգաղթի կազմակերպման մեջ, ինչպես նաև այն, որ նա թաքցնում է ֆինանսավորման աղբյուրները: