30 մարտի 2011 - 17:18 AMT
Հայաստանի գլխավոր խորեոգրաֆ. Հայկական բալետը վերակենդանացման կարիք ունի

Հայկական բալետը վերակենդանացման կարիք ունի, կարծում է Ալ. Սպենդիարյանի անվան գլխավոր պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը: «Հայերը կատարելագործվում են բացառապես «քոչարիի» մեջ: Իսկ մեր բալետի դպրոցի զարգացումը կանգ է առել 18-րդ դարում: Մենք ունենք լավ երիտասարդ պարողներ, բայց, որքան էլ ես փորձում եմ նրանց ինչ-որ բան սովորեցնել, ոչինչ չի ստացվում, որովհետև նրանք մկանային հիշողություն չունեն»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա և հավելել, որ օպերայի և բալետի թատրոնում շատ աղքատ խաղացանկ է, իսկ ավելի ճիշտ` այն համարյա բացակայում է: Խառատյանը մտադիր է հարստացնել հայկական բալետի խաղացանկը:

Մայիսի 17-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան: