30 մարտի 2011 - 17:34 AMT
Ամստերդամում վերսկսվելու է քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսի նկատմամբ դատավարությունը

Ամստերդամի դատարանը որոշում է ընդունել շարունակել հոլանդացի քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Գիրտ Վիլդերսի դեմ հարուցված գործը: Նրան մեղադրում են ազգատյացության և մահմեդականների նկատմամբ ատելություն սերմանելու մեջ: Մասնավորապես, Վիլդերսը համեմատել է իսլամը ֆաշիզմի հետ և կոչ արել արգելել Ղուրանը: Վիլդերսը հերքում է իր մեղքը և ասում, որ իր խոսքերն ազատ քաղաքական բանավեճի մաս են կազմում:

Վիլդերսի փաստաբանները համարել են, որ նման ծավալի դատավարությունը չի մտնում Ամստերդամի շրջանային դատարանի իրավասության մեջ և պահանջել կամ փակել գործը կամ հանձնել այն Հաագայի դատարան:

Դատավորը մերժել է պաշտպանյալին և նշել, որ Վիլդերսի վիրավորական հայտարարությունների մեծամասնությունը կատարվել է հենց Ամստերդամում, հաղորդում է Էխո Կովկասը: