Ապամոնտաժման մրցույթի արդյունքները կհայտարարվեն այն ժամանակ, երբ Կարսի քաղաքապետարանին ներկայացվի հուշարձանի ապամոնտաժման մասին դատական որոշումը, որը կոչվում է նաև հայ-թուրքական բարեկամության հուշարձան:
Ըստ Կարսի քաղաքապետարանի հասարակայնության ու մամուլի հետ կապերի բաժնի պետ Օզլեմ Օզտյուրկի, քաղաքապետարանը սպասում է Էրզրումի վարչական դատարանի որոշման: «Դատարանի նախորդ որոշմամբ, հուշարձանի ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Էրզրումի վարչական դատարանը չեղյալ հայտարարեց այդ որոշումը:
Այժմ մենք սպասում ենք գրավոր որոշման: Դրանից հետո մենք կհրապարակենք հուշարձանի ապամոնտաժման մրցույթի արդյունքները և աշխատանքները կսկսվեն»,-ասել է Օզտյուրկը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հուշարձանի հեղինակ Մեհմեդ Ակսոյը հայցով է հանդես եկել հուշաձանի ապամոնտաժման դեմ, սակայն Էրզրումի վարչական դատարանը մերժել է հայցը: