31 մարտի 2011 - 11:04 AMT
Հայաստանի ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունում միայն մեկ արծաթե մեդալ նվաճեցին

Մարտի 30-ին Դորտմունդում ավարտվեց Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Այդ օրը բոլոր հայաստանյան ըմբիշները, որոնք հանդես էին գալիս մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում, մնացին առանց մեդալների:

Միհրան Ջաբուրյանը (55կգ) երկու մենամարտ անցկացրեց և 1/4 եզրափակչում դուրս մնացած հետագա պայքարից: Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) պարտություն կրեց 1/8 եզրափակչում` առաջին իսկ մենամարտում:

Ռուսլան Բասիևը (120կգ) նույնպես չկարողացավ շարունակել պայքարը և լքեց առաջնությունը 1/8 եզրափակչում:

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճայինների հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդամենը մեկ մեդալ նվաճեց: Արծաթե մեդալակիր դարձավ Մուսա Մուրտազալիևը (74կգ):

Ապրիլի 1-ից կմեկնարկեն կանանց և հունա-հռոմեական ըմբիշների ելույթները, Հայաստանը ներկայացուցիչներ ունի բոլոր քաշային կարգերում: