31 մարտի 2011 - 14:55 AMT
Ապրիլի 1-ին ԵԱՀԿ-ն ծրագրային մոնիթորինգ կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

Ապրիլի 1-ին ԵԱՀԿ-ն ծրագրային մոնիթորինգ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Մոնիթորինգը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատին համապատասխան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից մոնիթորինգը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի, դաշտային օգնականներ Անտալ Խերդիչի և Մարիուս Պուոձիունասի կողմից: Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Պրայորը: Մոնիթորինգի ընթացքին հետևելու են Արցախի Հանրապետության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

Ադրբեջանը ձախողեց մարտի 17-ին Ասկերանի ուղղությամբ զորամասում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի սպանության հետ կապված ԼՂՀ իշխանությունների առաջարկով մարտի 20-ին ծրագրված մոնիթորինգ-հետաքննությունը: