31 մարտի 2011 - 15:14 AMT
Ստամբուլի դատարանը մերժել է Դինքի ընտանիքի փաստաբանների՝ Օգյուն Սամաստի հորը նիստին կանչելու պահանջը

Ստամբուլի 14-րդ շրջանի դատարանը մերժել է Դինքի ընտանիքի փաստաբանների պահանջը՝ նիստին կանչել Օգյուն Սամաստի հորը: Դատարանը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ Ահմեդ Սամաստի ցուցմունքները չեն նպաստի հետաքննությանը:

Ինչպես հիշեցնում է թուրքական Today’s Zaman-ը, անմիջապես սպանությունից հետո Օգյունի հայրը՝ Ահմեդ Սամաստը ոստիկանի այն հարցին, թե որտեղ է նրա որդին, պատասխանել է, որ այդ մասին ավելի լավ կիմանա Տրաբզոնի ոստիկանության պետը:

Փաստաբան Ֆեթիե Չեթինի պահանջով, Դինքի սպանության մասին և սպանված անձի մասին տեղեկությունները Տրաբզոնի դատախազություն է ներկայացրել ոստիկանության նախկին պետ Էմին Արսլանը և ոստիկանության գլխավոր տեսուչ Լեվենթ Յարիմելը: