31 մարտի 2011 - 15:32 AMT
Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն է

Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի կողմից արդեն իսկ կյանքի կոչված ինքնորոշման իրավունքի խաղաղ ապահովումն է: Այդ մասին Երևանում Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա և լուծվի բանակցությունների միջոցով, անկախ նրանից, թե որքան դժվար կլինեն այդ բանակցությունները»,-ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ինքը ներկայացրել է Շվեյցարիայի նախագահին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: «Ուզում եմ հավատալ, որ Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը հետևողական կլինի և նրա գործն ու խոսքը կհամապատասխանեն իրար»,-ասել է Սերժ Սարգսյանը: