31 մարտի 2011 - 15:50 AMT
Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը կայցելի նաև Գյումրի

Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը կայցելի նաև Գյումրի: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քալմի Ռեյը, Շվեյցարիան ակտիվորեն համագործակցում է Հայաստանի ԱԻՆ հետ տարերային աղետների կանխարգելման ուղղությամբ: «Վաղը ես կլինեմ Գյումրիում, ծանոթանալու համար այն աշխատանքին, որ կատարել է այնտեղ շվեյցարական կողմը: 1988թ. ի վեր Հայաստանն ու Շվեյցարիան սերտորեն համագորածկցում են երկրաշարժերի կանխարգելման ոլորտում»,-ասել է Միշլին Քալմի Ռեյը: