31 մարտի 2011 - 16:41 AMT
Վանաձորում տեղի կունենա ձյուդոյի մրցաշար` նվիրված Լոռու մարզում այդ մարզաձևի զարգացման 35-ամյակին

Ապրիլի 3-ին Վանաձորում տեղի է ունենալու ձյուդոյի մրցաշար, որը նվիրվելու է Լոռու մարզում այս մարզաձևի զարգացման 35-ամյակին:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Խիթարյանը, այս 35 տարվա ընթացքում Լոռու ձյուդոիստները նվաճել են մեդալներ տարբեր միջազգային մրցաշարերում:

Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են դարձել Կարապետ Դեմիրյանը, Տիգրան Վարոսյանը, Գոռ Հարությունյանը, Դավիթ Ղազարյանը և Գարիկ Հարությունյանը: Ղազարյանը 2010-ին Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերից վերադարձել է բրոնզե մեդալով: