31 մարտի 2011 - 17:07 AMT
Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստներ

Ապրիլի 9-19-ը Դուբայում տեղի է ունենալու միջազգային շախմատային մրցաշար, որտեղ հանդես են գալու 9 հայ շախմատիստներ:

Դուբայում խաղալու են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը, հաղորդում է armchess.am-ը:

Մրցաշարին մասնակցելու են 146 շախմատիստներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Քաթարից, Իրանից, Հնդկաստանից, Մալազիայից, Չինաստանից, Բանգլադեշից, Անգլիայից,Եգիպտոսից և Ադրբեջանից:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 45 հազար դոլար: