31 մարտի 2011 - 17:54 AMT
Կոլումբիացի բռնցքամարտիկ Յոնի Պերես. Վիկ Դարչինյանը մեծ չեմպիոն է և դժվար մրցակից

IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոնի Յոնի Պերեսը նախապատրաստվում է Վիկ Դարչինյանի դեմ մենամարտին, որը կկայանա ապրիլի 24-ին Լոս Անջելեսում:

Պերեսը սկսել է նախապատրաստվել իր հայրենիքում՝ Կոլումբիայում, հետո ժամանել է ԱՄՆ, և նրա խոսքերով, պարտությունը Ագբեկոյին լավ դաս եղավ իր համար և նա չի ցանկանում, որ դա նորից կրկնվի:

«Վիկ Դարչինյանը մեծ չեմպիոն է և դժվար մրցակից: Սակայն, ես պետք է կենտրոնանամ ու լսեմ իմ մարզչին, ինչպես նաև մենեջերին ու փրոմոութերին: Այս մենամարտում, ես ֆիզիկապես լավ մարզավիճակում կլինեմ, ես պատրաստվում եմ կռվել մեծ չեմպիոնի հետ ու կկարողանամ դիմակայել նրան»,-մեջբերում է Պերեսին proboxing-fans.com-ը: