31 մարտի 2011 - 18:20 AMT
Հայաստանին Կոմիտասի ստեղծագործությունների լավ կատարողներ են անհրաժեշտ, գտնում է հայ կոմպոզիտորը

Հայաստանում չկա լավ դպրոց, որտեղ կուսուցանեին Կոմիտասի ստեղծագործություններ կատարել, լրագրողներին հաղորդել է Կոմիտասի ստեղծագործություններում մասնագիտացող կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը: «Հայաստանում Կոմիտասի ստեղծագործությունները կատարում են օպերային երգիչները և այդ երգերը կատարում են իտալական օպերաների ոճով, իսկ հայկական աշուղների երգերը կատարողներն իրենց ոճով են մատուցում: Այս պատճառով էլ Կոմիտասը մարդկանց դուրս չի գալիս»,- ասել է նա: Նրա խոսքով, Հայաստանում պետք է բացել դպրոց, որտեղ իսկական մասնագետները կուսուցանեն Կոմիտասի ստեղծագործությունները կատարել այնպես, ինչպես հարկն է: