31 մարտի 2011 - 18:57 AMT
Կառավարությունը հաստատել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը

Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը հաստատել է2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը։

Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին։ «Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի»,- ավելացրել է նա: Նրա խոսքով, անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի հինգ տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի։ «Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը»,- ասել է վարչապետը: