31 մարտի 2011 - 19:02 AMT
Երևանում բացվել է հայ կին ստեղծագործողների միջազգային ցուցահանդեսը

Մարտի 31-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց հայ կին նկարիչների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի համակարգող, նկարիչ, քանդակագործ Հերիքնազ Գալստյանի կողմից: Ընդհանուր թվով ներկայացված են 30 կին ստեղծագործողների մոտ 80 ստեղծագործություններ` գեղանկարներ, քանդակներ, գծանկարներ, լուսանկարներ, գոբելեններ: Բացի Հայաստանից, ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հայ նկարչուհիների աշխատանքներ: Հերիքնազ Գալստյանի խոսքերով, սա ոչ թե ցուցահանդես է, որտեղ կանայք ներկայացնում են իրենց աշխատանքներում թիթեռնիկներ կամ ծաղիկներ, այլ այստեղ ներկայացված են ուժեղ հայ կանանց նկարներ: