31 մարտի 2011 - 19:48 AMT
Հայտարարվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի խորհրդանիշի և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ

ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը հայտարարում է հոբելյանական խորհրդանիշի /լոգոյի/ և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ: Էսքիզները պետք է պատրաստվեն իրական չափերով, A-4 ձևաչափի թղթի վրա: Էսքիզի վրա անպայման պետք է ներկայացված լինեն հուշամեդալի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:

Հուշամեդալի էսքիզը պետք է ունենա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» և «1991-2011թթ.» կամ «20» գրառումները: Էսքիզներն ընդունվում են ստվարաթղթի վրա` սև-սպիտակ, գունավոր տարբերակներով և էլեկտրոնային կրիչներով:

Էսքիզներին պետք է կցվեն հեղինակի մասին տեղեկություններ /անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսի համար/ Էսքիզները պետք է ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի «Արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժին»:

Հայտերի ընդունման ժամկետը` մինչև ապրիլի 30-ը: Ներկայացված աշխատանքները կքննարկվեն պետական հանձնաժողովի կողմից:

Սահմանված է «խորհրդանիշի լավագույն էսքիզ» և «հուշամեդալի լավագույն էսքիզ» մրցանակներ /250 000-ական դրամ /: