31 մարտի 2011 - 21:23 AMT
Մարի Յովանովիչը ընտրեց Facebook-ում հայտարարված ԱՄՆ դեսպանության լոգոյի մրցույթի հաղթողներին

Ավարտվեց ԱՄՆ դեսպանության լոգոյի համար հայտարարված մրցույթը: Ներկայացված 22 առաջարկներից լավագույնը ճանաչվեց Գրիգորի Էյրամջյանի մշակած լոգոն, որն այսուհետ կդառնա սոցիալական ցանցերում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նոր դեմքը, հաղորդվում է դեսպանության պաշտոնական կայքէջում:

Մրցույթին մասնակցել կարող էին բոլորը և յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ ներկայացնել միայն մեկ առաջարկ: Մարտի 18-ին ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում տեղադրվեցին ստացված բոլոր առաջարկները և էջի այցելուների քվեարկության` “like”-երի ու մեկնաբանությունների հիման վրա ընտրվեցին տասը լավագույնները, ապա դեսպան Յովանովիչը այդ տասը լոգոներից ընտրեց հաղթողներին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Մենք տպավորված ենք Ձեր մտքի սլացքով ու ոգևորությամբ, որի շնորհիվ այս մրցույթը շատ հետաքրքիր անցավ». ասաց դեսպան Յովանովիչը:

Ընտրվել են նաև երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած լոգոները: