1 ապրիլի 2011 - 13:28 AMT
«ԱրմենՏել»-ի SMS-ծանուցման նոր ծառայությունը Facebook-ում մեկ շաբաթում ակտիվացրել է 984 բաժանորդ

«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ գործարկված Facebook սոցիալական ցանցում SMS-ծանուցում նոր ծառայությունը արդեն ակտիվացրել է 984 բաժանորդ:

«SMS-ծանուցման գործարկման առաջին օրը ծառայությունն ակտիվացրել է 127 բաժանորդ, շաբաթվա ընթացքում օրեցօր ավելի շատ բաժանորդներ են տեղեկանում և ակտիվացնում այն»,- ասաց Անուշ Բեղլոյանը։

Ըստ Անուշ Բեղլոյանի, ծառայությունն ակտիվացրած բաժանորդները նույն ակտիվությամբ օգտագործում են նաև SMS -ի միջոցով Facebook մեկնաբանություններին պատասխանելու հնարավորությունը: «984 բաժանորդներից բոլորն էլ գոնե մեկ անգամ փորձել են SMS -ի միջոցով Facebook-ում թարմացնել կարգավիճակը կամ պատասխանել մեկնաբանությանը», ասել է նա։

Անուշ Բեղլոյանը նշեց նաև, որ ծառայությունն ակտիվացնողներից և ոչ մեկը չի ապաակտիվացրել այն։