1 ապրիլի 2011 - 15:17 AMT
Հայ-թուրքական արձանագրություններն արդեն լիովին սպառել են իրենց, կարծում է թուրքագետը

Հայ-թուրքական արձանագրությունները սպառել են իրենց, և ավելի լավ կլիներ, եթե դրանք վերջնականապես պատմության գիրկն անցնեին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

«Իհարկե, պետք է վերսկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսությունը, և դրա համար պետք է նոր բանակցություններ սկսել»,- ասել է թուրքագետը: Նա քիչ հավանական է համարում մոտ ժամանակները հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի ձեռքբերումը, նշելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիային սպասում են ոչ պակաս կարևոր նախագահական ընտրություններ: «Հազիվ թե վարչապետ Էրդողանի կուսակցությունը ցանկանա գնալ ռիսկի և կորցնի ընտրողների ձայները: Ուստի ես կարծում եմ, որ առաջընթաց պետք չէ սպասել, եթե իհարկե, չլինեն արտաքին ազդակներ հայ-թուրքական գործընթացի վերսկսման համար»,- ասել է Հովհաննիսյանը: