«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Beeline բջջային ցանցի բաժանորդների «Ինտերնետ բոլորի համար» ծառայության ավտոմատ ակտիվացման մասին:«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ապահովում է հեռախոսի միջոցով մուտք ինտերնետ առանց լրացուցիչ կարգավորումների։ Բավարար է միայն հեռախոսում GPRS-ինտերնետի հետ աշխատելու ցանկացած հաշվարման գրառման/հասանելիության կետի (Access Point) առկայությունը:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման/ստացման արժեքը նվազեցվել է և համապատասխանեցվել բաժանորդի սակագնային պլանով նախատեսված GPRS-ինտերնետի արժեքին: Օրինակ, «Մերոնք» կամ «Շրջապատ» սակագնային փաթեթներում «Ինտերնետ բոլորի համար» ծառայության միջոցով փոխանցած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կկազմի 29 դրամ, իսկ «Ընկերներ» ՍՓ` 25 դրամ:
«Մեր հաճախորդները կարող են չմտածել Ինտերնետի կարգավորումների կամ սակագների տարբերությունների մասին», - նշեց «ԱրմենՏել» -ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր բաժանորդների համար ծառայությունը կգործի միանգամից, իսկ գործող բաժանորդների համար «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ավտոմատ կմիացվի ապրիլ ամսվա ընթացքում:
Բաժանորդը կարող է ինքնուրույն ակտիվացնել ծառայությունը, հավաքելով *110*441# հրահանգը, ծառայությունն ապաակտիվացնելու համար պետք է հավաքել *110*440#: Մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում: