1 ապրիլի 2011 - 20:19 AMT
Երևանի Սլավոնական համալսարանում քննարկեցին «Խաչագողի հիշատակարանը» և «Սպանված աղավնին» ֆիլմերը

Ապրիլի 1-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը կայացավ Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» և «Սպանված աղավնին» ֆիլմերի քննարկումը, որին մասնակցում էին ֆիլմի ռեժիսորն ու կանացի գլխավոր դերակատար Նազենի Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերն ուսանողներին պատմեցին դերասանների ընտրության, նկարահանումների և ֆիլմի վերաբերյալ արձագանքների մասին:

«Խաչագողի հիշատակարանը» և «Սպանված աղավնին» ֆիլմերի ցուցադրությունը տեղի ունեցավ հանդիպման նախօրեին ՌՀՄ-ում, իսկ մինչ այդ ուսանողներին հանձնարարվել էր կարդալ Րաֆֆու և Նար-Դոսի համանուն ստեղծագործությունները: Գրքերն ընթերցելուց և ֆիլմը դիտելուց հետո ուսանողները ցանկություն հայտնեցին քննարկելու դրանք, և Ուսումնա-դաստիարակչական բաժինը ՌՀՄ հայագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպեցին այս հանդիպումը: