Մայիսին Ստամբուլում կայանալիք միջազգային գագաթաժողովին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավեր է ուղարկվել ՄԱԿ-ի, այլ ոչ թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անունից: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman թերթը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Նրա խոսքով, մամուլի հավատարմագրումը, ինչպես և հրավերներն ուղարկվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակական գրասենյակից:
Նախօրեին իսրայելյան The Jerusalem Post թերթը հաղորդեց, որ Պերեսին հրավերն ուղարկել է Թուրքիայի նախագահը:
Երկու երկրների միջև հարաբերությունները բարդացան Գազայի սեկտորում «Ազատության նավատորմի» վրա կատարած հարձակումից հետո, որի ժամանակ թուրքական դրոշը կրող նավը չկատարեց իսրայելյան ափամերձ հսկիչների կարգադրությունն ու չկանգնեց զննման համար: Իսրայելյան հատուկ ծառայության ջոկատը բռնագրավեց նավը, գործողությունների արդյունքում Թուրքիայի 9 քաղաքացի սպանվեց: