2 ապրիլի 2011 - 13:46 AMT
Մոնտեբելոյի ավտոմայրուղում տեղադրվել է ճանապարհային նշան, որն ուղղորդում է դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Մոնտեբելոյի 60-րդ ավտոմայրուղում տեղադրվել է ճանապարհային նշան, որն ուղղորդում է դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան: Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ճանապարհային նշանի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Կալիֆորնիայի Վեհաժողովի մեծամասնության առաջնորդ Չարլզ Կալդերոնը, ANCA-ի Մոնթեբելոյի բաժանմունքի նախագահ Նազարեթ Սադորյանը, հաղորդում է Asbarez.com-ը:

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը բացվել է 1968թ. ապրիլին ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների ու մարդկության դեմ բոլոր հացնագործությունների զոհերի: