2 ապրիլի 2011 - 14:28 AMT
ՀՀ խորհրդարան կներկայացվի ՏՏ ոլորտի զարգացման 24 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիր

Հայաստանի կառավարությունը խորհրդարանի հավանությանն է ներկայացնելու նոր վարկային ծրագիր 24 մլն դոլար արժողությամբ` ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ներկայացուցիչների աշխատանքային նախաճաշի ավարտին ապրիլի 2-ին Երևանում լրագրողներին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում արծարծվել են խնդիրներ, որոնք կրում են կառուցվածքային բնույթ և ուղղված են ոլորտի զարգացմանը և հավելել, որ ՏՏ ոլորտի զարգացման խնդիրները մշտապես եղել են Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, քանի որ այն Հայաստանի զարգացման համեմատական առավելություններից է: «Հայտարարվելով առաջնային` այս ոլորտը, բնականաբար, պահանջում է հատուկ մոտեցում նրա զարգացման տեսանկյունից»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում նման մոտեցում է կիրառել` ցուցաբերելով ոչ միայն կազմակերպչական, այլ նաև ֆինանսական աջակցություն, ոլորտին աջակցություն է ցուցաբերվել նաև ՀԲ կողմից: