2 ապրիլի 2011 - 16:23 AMT
Բաքվում ընդդիմության և ոստիկանության բախումների արդյունքում կան տուժածներ

Բաքվի Շատրվանների հրապարակում բախում է տեղի է ունեցել ընդդիմության և ոստիկանության միջև: Հրապարակում այժմ գտնվում է 200 ոստիկան: Ակցիան սկսվել է 14:00-ին: Ցուցարարները վանկարկում էին «Հրաժարական» և «Ազադլիգ» (Ազատություն):

Ոստիկանության ու ցուցարարների բախումների արդյունքում կան տուժածներ, այդ թվում մեկ աղջիկ գլխի վնասվածք է ստացել, 10-ը հոգի ձերբակալվել է, այդ թվում նաև լրագրող Շահվելեդ Չոբանօղլուն:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, հղում անելով «Մուսավաթի» մամլո ծառայությանը, ձերբակալվածների թվում են նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Պանախ Հուսեյնովը, «Մուսավաթի» Կենտրոնական գործադիր մարմնի ղեկավարը և այլ ակտիվիստներ, այդ թվում նաև երկու կին: