3 ապրիլի 2011 - 16:31 AMT
Եմենում ոստիկանությունը ցուցարարներին ցրում է արցունքաբեր գազով և հրաձգային զենքով

Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հակառակորդները շարունակում են հակակառավարական ցույցերը Թայիզ քաղաքում` երկրի հարավ-արևմուտքում համանուն նահանգի վարչարարական կենտրոնում: Բժշկի խոսքով, որի անունը չի հրապարակվում, մոտ տասը մարդ բժշկական օգնության են դիմել հրազենային վնասվածքներով և արցունքաբեր գազի թունավորումներով: Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են նաև մահակներ, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Եմենում անկարգությունները շարունակվում են 2011-ի հունվարից: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1978-ից: Մարտի 18-ին Եմենի մայրաքաղաքում` Սանայում, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և զինվորականների միջև, որի արդյունքում մահացել է 30 մարդ: Սալեհը երկրում արտակարգ դրություն է մտցրել: