Ադրբեջանի Հանրային պալատը վերջնական տեղեկատվություն է տարածել Բաքվում ապրիլի 2-ի ակցիայի ժամանակ ձերբակալվածների թվի մասին: 41 ձերբակալվածները Մուսավաթ կուսակցության անդամներ են:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ ձերբակալվել են ընդդիմադիր կուսակցությունների 9 անդամներ, ինչպե նաև 5 անկուսակցականներ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Միաժամանակ, արևմտյան աղբյուրները խոսում են Բաքվում ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ 200 ձերբակալվածների մասին: