4 ապրիլի 2011 - 10:01 AMT
Սքոթսդեյլում ապրիլի 22-ին կբացվի սեպտեմեբրի 11-ի և Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը

ԱՄՆ Արիզոնայի նահանգի Սբ Աբգարի հայկական եկեղեցում կբացվի ԱՄՆ սեպտեմբերի 11-ի և Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Հեղինակն է քանդակագործ Գասպար Ղարիբյանը: Հուշարձանը կլինի եկեղեցու ներսում: Բացմանը ներկա կլինեն նահանգի, քաղաքային իշխանությունների, Արիզոնայի համալսարանի ներկայացուցիչներ:

Հուշարձանը նմանների մեջ միակն է նահանգում: Այն կօծվի 2011թ. սեպտեմբերի 9-ին, գրում է Nouvelles dArménie-ին: