Չորս հոգի զոհվել է և հինգը վիրավորվել Իրանի Քրդստանի նահանգում իրանական պահակակետի վրա հարձակման արդյունքում: Անհայտները նռնակներ են նետել պահակակետի ուղղությամբ ուրբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երկու օր անց: Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, որոշ իրանական ԶԼՄ-ներ կարծում են, որ հանցագործությանը մեղասկից են քուրդ անջատողականները: