Ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնության վերջին օրն արծաթե մեդալակիր է դարձել աշխարհի առաջնության և երիտասարդների շարքում Եվրոպայի առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ):
Ալեքսանյանը մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս առաջին անգամ: Նա իր ելույթները սկսել է 1/16 եզրափակչից, հաղթել բոլոր մենամարտերում և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հանդիպել է Տիմոֆեյ Ձեինիչենկայի հետ (Բելառուս), 2:0 հաշվով զիջել և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն:
Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մինչև 74 կգ քաշային կարգում հասել է 3-րդ տեղի համար պայքարին, բայց երեք փուլերում զիջել 1 ռուս մարզիկ Ռոման Վլասովին:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Վահան Ջուհարյանը (60 ք/կ) անհաջող է հանդես եկել և պարտվել առաջին մարտում:
Այսպիսով, հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ. երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռոման Ամոյանը (55 ք/կ), բրոնզե մեդալներ են շահել Արթուր Շահինյանը (84 ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120ք/կ), արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ):