4 ապրիլի 2011 - 15:43 AMT
Բուխարեստում քննարկում են Սևծովյան ավազանի անվտանգության հարցերը

Բուխարեստում աշխատանքն է սկսել Սև ծովի ավազանի անվտանգության հարցերի գծով խորհրդաժողովը, որի աշխատանքին մասնակցում են ԱՄՆ-ն ու ավազանի երկրները: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են պաշտպանական նախարարությունների ու ազգային անվտանգության գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը կքննարկվեն արաբական երկրների իրադարձությունները և դրանց ազդեցությունը Սև ծովի անվտանգության վրա:

Խորհրդաժողովը կազմակերպել են Ռումինիայի ու Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծառայությունները: Համաժողովին մասնակցում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան, Խորվաթիան, Սերբիան, Սլովենիան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան ու Ռումինիան: