4 ապրիլի 2011 - 18:20 AMT
Էերգետիկայի և բնական պաշարների նախարարը շնորհավորել է երկրաբաններին մասնագիտական օրվա կապակցությամբ

Յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանների մասնագիտական տոնը` Երկրաբանի օրը: Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների ուսումնասիրությամբ, արդյունահանմամբ, զարգացմամբ և ում աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին գործի հետ:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետության երկրաբաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: «Մաղթում ենք առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման»,-ասվում է Արմեն Մովսիսյանի ուղերձում: