4 ապրիլի 2011 - 21:39 AMT
Դինքին սպանողը հայտարարել է, որ երբեք չի լսել «Ակոս» թերթի մասին

Ապրիլի 4-ին Ստամբուլում անչափահասների գործերի դատարանում կայացավ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստի գործով հերթական դատավարությունը:

Դատարանին ներկայացվել է Սամաստի նամակը, որում նա գրել է. «Ես մեղավոր չեմ, մեղավոր են այն հրապարակումները, որոնք Դինքին հայրենիքի դավաճան են հռչակել: Որտե՞ղ են այժմ այն անձինք, որոնք ինձ ներգրավեցին այս գործընթացի մեջ: Ես անգամ «Ակոսի» մասին ոչինչ չեմ լսել», գրում են թուրքական լրատվամիջոցները: