5 ապրիլի 2011 - 12:03 AMT
Google-ը գործարկել է Google Maps 5.3 Android-ների համար

Google-ը գործարկել է Google Maps 5.3 ծրագիրը Android համակարգով աշխատող բջջայինների համար։ Այս մասին հայտնում է Google-ի պաշտոնական բջջային բլոգը։

Google Maps 5.3-ը թույլ է տալիս տեսնել Google Location history-ն (գտնվելու վայրերի պատմությունը) օգտագործողի Google Latitude-ից, նշել check in-ներ (ժամանումներ) և թողնել կարծիք այցելած վայրերի մասին։

Այժմ արդեն օգտագործողները կարող են հենց հեռախոսից հետևել, թե որտեղ են եղել և որքան ժամանակ են անցկացրել տանը, դրսում կամ աշխատավայրում։ Գտնվելու վայրերի պատմությունը գաղտնի է և ոչ ոք այն չի կարող դիտել, բացի օգտագործողից։ Տուն կամ այլ վայրեր ժամանելիս, օգտագործելով Google Latitude-ի վայրերը (places), կարելի է նշել ժամանումները (check in)։

Google Maps 5.3-ը թույլ է տալիս օգտագործողին կարծիք հայտնել այցելած յուրաքանչյուր վայրի մասին։

Google Maps 5.3-ը պահանջում է Android 1.6 և ավելի բարձր տարբերակներ։ Այն անվճար կարելի է բեռնել Android Market-ից։