Այն բանից հետո, երբ հայտնի է ղարձել, որ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Դմիտրի Սարտիսոնը վնասվածք է ստացել և չի կարող ապրիլի 9-ին մենամարտել միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ (39-2, 23 КО), Շտիգլիցի թիմը սկսել է շտապ փոխարինող փնտրել: Սարտիսոնին փոխարինելու է Խորեն Գևորը (31-5, 16 КО), որը WBO վարկանիշում զբաղեցնում է 11-րդ տեղը:
«Մեր բախտը բերել է, որ մենք կարճ ժամանակում փոխարինող ենք գտել: Խորենը մարզումների մեջ է և պատրաստ է 12-ռաունդանոց մենամարտի»,- Շտիգլիցի փրոմոութեր Ուլֆ Սթեյնֆորտի խոսքերը հաղորդում է gorodokboxing.com-ը: Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը, որը ներկայացնում է Գերմանիան, պետք է ապրիլի 16-ին հանդիպեր Եվրոպայի չեմպիոն Մեթյու Մաքքլինի հետ, բայց անցյալ շաբաթ Մաքքլինը հրաժարվել է մենամարտից:
«Ես երկու անգամ բռնցքամարտել եմ ձախլիկի դեմ: Երկու մենամարտերն էլ շատ բարդ են եղել, բայց ես երկուսում էլ հաղթանակ եմ տարել: Այդպես է լինելու նաև Գևորի հետ մարտում, թեև ես դեռևս այդ մենամարտի պլանը չունեմ: Առջևում մի քանի օր կա»,- ասել է Շտիգլիցը: