5 ապրիլի 2011 - 14:11 AMT
Հայաստանում բոլոր կրոնական խմբավորումներից միայն Եհովայի վկաներն են խուսափում բանակում ծառայելուց

Հայաստանում բոլոր կրոնական կառույցներից միայն Եհովայի վկաներն են խուսափում զինվորական ծառայությունից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ- ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով, շատ դեպքերում Եհովայի վկաներին ձեռնտու է բանակում ծառայությունից խուսափելը: «Մարդկանց դատապարտում են ամենաշատը 1.5-2 տարի ազատազրկման, որից հետո նրանք բանտարկության մեջ են մնում ժամկետի միայն 1/3-ը, իսկ հետո դուրս են գալիս որպես «խղճի կալանավորներ», մեկնում են արտասահման և այնտեղ նրանք կանաչ լույս են ստանում»,- ասել է Ամարյանը և հավելել, որ Հայաստանում շատ են արձանագրվել նման դեպքեր:

Միաժամանակ, նա նշել է, որ Եհովայի վկաները չեն համաձայնվում այլընտրանքային ծառայություն անցնել: Ամարյանը հաղորդել է, որ այսօր Հայաստանում նվազագույնը 170 Եհովայի վկաներ խուսափել են զինվորական ծառայությունից: