5 ապրիլի 2011 - 14:35 AMT
Բաթումի նավահանգիստը ճառագայթման պատճառով դադարեցրել է աշխատանքը

Բաթումի նավահանգիստը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նավահանգստի վարչակազմի տեղեկատվության համաձայն, պատճառը դարձել են դետեկտորի ցուցմունքները, որոնք մետաղի ջարդոնի մեջ գտել են ռադիոակտիվ ճառագայթում:

Տեղում գտնվում են փրկարարների ջոկատներ և ռադիացիոն անվտանգության փորձագետներ: Նրանք մի քանի ժամ շարունակ մետաղի ջարդոնի կույտում փնտրում են ճառագայթման աղբյուրը:

Դեռևս չի հաղորդվում, թե որ երկրի համար է նախատեսված եղել մետաղի ջարդոնը, որում հայտնվել է ռադիոակտիվ կոնտեյները, հաղորդում է Գրուզիա on-line-ը: