5 ապրիլի 2011 - 14:47 AMT
Ալեքսանդր Ամարյան. Հոգեբանները պետք է հասկանան` ինչն է մղում 16-18-ամյա էմոներին ինքնասպանության

Էմոյի (երիտասարդական սուբկուլտուրա: Էմո-քիդ` խոցելի և դեպրեսիվ մարդ) հիմնական վտանգը նրանում է, որ այդ ենթամշակութային շարժման մեջ ներգրավված դեռահասներն ինքնասպանություն են գործում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսոմ հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով, հայ հոգեբանները, աշխատելով դեռահասների հետ, փորձում են նրանց տրամադրել նրան, որպեսզի նրանք հրաժարվեն այդ սուբկուլտուրայից: «Սակայն հոգեբաններն առաջին հերթին պետք է հասկանան, թե ինչն է դրդում 16-18 տ դեռահասներին ինքնասպանության»,- նշել է նա:

Այդ առումով Ամարյանը նշել է, որ եթե 1994-ին Հայաստանում ինքնասպանությունների փորձերի և դրանց կատարման ընդհանուր թիվը կազմել է 40 դեպք, ապա այսօր այդ թիվը հասել է 500-ի: «Այսինքն, 7 տարվա ընթացքում Հայաստանում ինքնասպանությունների քանակն ավելացել է ավելի քան 100 անգամ»,- ասել է Ամարյանը: