5 ապրիլի 2011 - 15:04 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է նեյրովիրաբույժ Սուրեն Զոհրաբյանին 90-ամյակի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի´ պարոն Զոհրաբյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանի առողջապահության զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր գիտական ու կազմակերպական փայլուն աշխատանքներով առաջ եք մղել նեյրովիրաբուժության Ձեր իսկ հիմնադրած հայկական դպրոցը և իրավամբ վայելում եք այդ դպրոցի ներկայացուցիչների հարգանքն ու երախտագիտությունը»:

«Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն և Ձեր գործի արդյունավետ շարունակում` հանուն մարդկանց առողջության և հանուն Հայաստանի գիտության զարգացման»,-ասվում է նախագահի ուղերձում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: