5 ապրիլի 2011 - 15:27 AMT
Հայ պատգամավորը կոչ է անում բազմապատկել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարին ուղղված ջանքերը

Թուրքիան ու Ադրբեջանը միասնական ճակատով են հանդես գալիս միջազգային ասպարեզում՝ վարելով հակահայկական քաղաքականություն: Ելնելով դրանից՝ Հայաստանը պետք է բազմապատկի թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարին ուղղված ջանքերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգմավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը;

Ըստ պատգամավորի, այսօր հայկական կողմը նոր իրողությունների առջև է կանգնել: «Նախկինում երբեք Թուրքիան ու Ադրբեջանը այդքան համակարգված ու միասնական չեն գործել, որքան այսօր: Դա լուրջ տանդեմ է մեզ համար և հակազդել դրան մենք կարող ենք միայն բազմապատկելով մեր ջանքերը»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը: